Նորություններ

Լարված իրավիճակ է կառավարության շենքի դիմաց. ԼՐԱՑՎԱԾ

Լրացված 13:06

Բողոքող բնակիչներին քիչ առաջ մոտեցավ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ նրանց առաջարկեց ստեղծել 10-15 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ: Սակայն նախարարը հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը բնակիչներին կարող է ընդունել միայն երկուշաբթի, քանի որ մեկնելու է Հայաստանից:

Նարեկ Սարգսյանը բնակիչներին առաջարկեց գրավոր ներկայացնել իրենց խնդիրներն ու պահանջները: Սակայն բնակիչները նշեցին, որ բազմիցս են գրավոր դիմել, սակայն ոչ մի տեղաշարժ չի եղել, ապա հայտարարեցին, որ վստահություն չի ներշնչում այդ խոստումը, եւ կմնան տեղում այնքան, մինչեւ համոզիչ պատասխան ստանան: Բողոքող քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց եւ վանկարկումներ հնչեցնել:

Լրացված 12:28

Բողոքող բնակիչները «նստացույց» են հայտարարել եւ պնդում են, որ իրենց ընդունի եւ խնդրին պարզաբանում տա ՀՀ կառավարության ղեկավարը: Վերջինս նրանց փոխանցել է, որ քիչ հետո կընդունի քաղաքացիներից մի քանիսին:

Լրացված 12:09

Այս պահին մայրաքաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչները փակել են Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհահատվածը: Նրանք պահանջում են իրենց խնդրին հրատապ լուծում տալ:

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ կառարավությունը նրանց տարածքը ճանաչել է գերակա շահ՝ բնակիչներին խոստանալով նոր բնակատեղի հատկացնել, սակայն խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել:

Ոստիկանները բռնի ուժով բնակիչներին տեղափոխեցին ճանապարհի երթեւեկելի հատվածից, այս պահին տարածք են ժամանել կարմիր բերետավոր ոստիկանները, ովքեր կանգնել են հավաքված քաղաքացիների դիմաց ու սահմանափակում են վերջիններիս տեղաշարժը:

Նրանց մեկ շաբաթ առաջ ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ինչպես բնակիչներն են նշում, գործադիր մարմնի ղեկավարը խնդրի լուծման որեւէ տարբերակ չի առաջարկել:

11720306_516250415191499_1826916503_o

11720913_516250538524820_1039544970_o

Back to top button
Close