Նորություններ

Ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել

«Ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել: Մի անգամ լվացքի մեքենայի դետալներով էին փորձում ապացուցել, որ իբր հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: Հիմա հետաքրքիր է` ի՞նչ են ներկայացնելու: Երևի ինչ-որ խաղալիք կամ կոմբայնի դետալներ»:

Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, հայտնում էին, որ իբր հայկական կողմին պատկանող երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել:

Back to top button
Close