Նորություններ

Իրավապաշտպանը որոշել է ընտանիքով հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից

Ադրբեջանում ճանաչված իրավապաշտպան, «Օգնություն Ժողովրադավարության պաշտպանությանը» հասարակական միության ղեկավար, նախկին խղճի բանտարկյալ Վիդադի Իսգանդերլին որոշել է ընտանիքով հեռանալ Ադրբեջանից:

Իսգանդերլին հայտնել է, որ երեկվանից դիմումներ է հղել աշխարհի ժողովրդավարական երկրների նախագահներին:

Վիդադի Իսգանդերլին նշել է, որ որոշել է ընտանիքով հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից՝ երկրում «տիրող կոռուպցիայի եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների,անմեղ մարդկանց դեմ կազմակերպված ձեւով ցեղասպանություն իրագործելու պատճառով»:

«Այդ պետությունների ղեկավարներից քաղաքական ապաստան եմ խնդրում: Ադրբեջանում, հատկապես դատախազության մարմիններում կոռուպցիան պետական մակարդակով տեղի ունեննալու պատճառով այստեղ ապրել հնարավոր չէ: Ներկայում սրտի վիրահատություն եմ տարել: Այժմ հրաժարվում եմ Ադրբեջանի քաղաքացիությունից», -ասել է նա:

Back to top button
Close