Միջազգային մամուլի տեսություն

«ԱՄՆ-ն ունակ չէ հաղթել Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին»

«Ամերիկյան Center for Strategic ad Budgetary Assessments անկախ գործակալությունը հրապարակել է զեկույց, որում հաստատում է ԱՄՆ-ում հարձակողական զենքի դեֆիցիտը», — Il Giornale-ում գրում է Ջուզեպպե Դե Լորենցոն:

«Միացյալ Նահանգների ռազմական գերազանցությունը սկսում է դառնալ պատրանք: Ամերիկյան ավիացիան շատ ներդրում է կատարել մոտ տարածության գործողության զենքի գնումների մեջ, սակայն բավարար քանակությամբ հեռահար զենք ձեռք չի բերել: Այս պատճառով ԱՄՆ-ը չի կարողանա հաղթահարել ռուսական, չինական կամ իրանական պաշտպանական համակարգերը»,- ասվում է փաստաթղթում:

«Այլ կերպ ասած, եթե պատերազմ սկսվի Պուտինի եւ Վաշինգտոնի միջեւ, ամերիկացիներն այդ զենքերով ունակ չեն լինի հաղթել Կրեմլին»,- գրում է հեղինակը:

Զեկույցում նշվում է, որ վերջին ժամանակներում  ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվել են սպառազինության գնումներին, որոնք օգտագործվում են Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում գործողությունների ժամանակ, որտեղ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կործանիչները ազատ կերպով գործում են:

2001-ից 2014 թվականներին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գնել է սպառազինության 304.750 համակարգեր (գնված ամբողջ սպառազինության 96%-ը), որոնց գործողության շառավիղը կազմում է 80,47 կմ, եւ միայն 7.109 համակարգերն են հեռահար (643,74 կմ): Դա շատ քիչ է, որպեսզի բարդություններ ստեղծվեն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը»,- գրում է թղթակիցը:

Աղբյուր՝ Il Giornale

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button
Close