Կրանախ ավագի կտավի նախնական գինը Sotheby’s աճուրդում կլինի 6-8 մլն. ֆունտ սթերլինգ
Լուկաս Կրանախ ավագի «Ճշմարտության բերանը» գլուխգործոցը հայտագրված է որպես աճուրդի լավագույն լոտ հին վարպետների ստեղծագործությունների եւ բրիտանական արվեստի Sotheby’s աճուրդում:
«Սա նկարչի մասնավոր հավաքածուներում պահվող առավել կարեւոր աշխատանքներից մեկն է: «Ճշմարտության բերանի» դերում այս դեպքում հանդես է գալիս առյուծը: Ըստ ավանդության, ով ձեռքը կտանի Աստծու բերանը եւ կստի՝ կկորցնի ձեռքը»,- հայտնել է աճուրդի ներկայացուցիչը:
Կրանախը կտավի վրա պատկերել է կնոջ, ում ամուսինը մեղադրում է դավաճանության մեջ եւ կինն ամոթից փրկվելու համար այս քայլին է դիմել: Ստեղծագործության գնահատված արժեքը կազմում է 6-8 մլն. ֆունտ սթերլինգ:
Բեռնարդո Բելլոտտոյի «Վենետիկյան տեսարանը» գնահատվել է 2,5-3,5 մլն. ֆունտ սթերլինգ:
Այս կտավն արվեստագետը ստեղծել է, երբ եղել է ընդամենը 16 կամ 17 տարեկան: Հատկանշական է, որ Բելլոտտոյի վրձնին պատկանող Դրեզդենի տեսարանը Christie`s աճուրդում 12 մլն. ֆունտ սթերլինգ է գնահատվել:
Ռեմբրանդտի աշակերտ Ֆերդինանդ Բոլի «Տղայի պատկերը» գնահատվում է 2-3 մլն. ֆունտ սթերլինգ:
Աճուրդին նաեւ կներկայացվեն Ժաննա Օնորե Ֆրագոնարայի եւ Պոմպեո Բատոնիի աշխատանքները, ինչպես նաեւ 17-րդ դարի հոլանդական հազվադեպ նատյուրմորտներ, որոնք գնահատվել են 2-3 մլն. ֆունտ սթերլինգ:
Աճուրդը կանցկացվի հուլիսի 8-ին:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան