BBC. Երեւանում ցուցարարները հրաժարվել են հանդիպել նախագահի հետ
«Երեւանոււմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող ակցիայի մասնակիցները հրաժարվել են հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համակարգող խումբն առաջարկել է Սարգսյանին ուղիղ եթերում հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու մասին»,-գրում է BBC-ին:
«Գիշերը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ «կենդանի պատ» էին ձեւավորել ՀՀ նախկին եւ ներկա որոշ պատգամավորները եւ մտավորականները: Երեկ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուշիուշով հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»:
«Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել, ավելի քան 200 մարդ բերման են ենթարկվել: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ խաղաղ ցուցարարներին ցրելու նման կոշտ տակտիկան անթույլատրելի է»,- տեղեկացնում է BBC-ին:
«Բողոքի ակցիան շարունակվում է: Մի քանի հազար ցուցարարներ կրկին շարժվել են դեպի նախագահական նստավայր, սակայն հանդիպել են ոստիկանանական շղթային, բարիկադներ են կառուցել ու նստացույց են անցկացնում: Նրանք հայտարարել են, որ պաշտպանական գիծ են կառուցել ոստիկանների հնարավոր գործողություններից պաշտպանվելու համար: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի այլ քաղաքներում: Գյումրիում անցկացված ակցիայի մասնակիցները «Չենք վճարելու» եւ «Ոչ թալանին» կարգախոսներով պաստառներ էին պարզել»:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսի մեկից 6.93 դրամով բարձրացնելու որոշումը: ՀԷՑ-ը հիմնվել է 2002թ.-ին եւ հանդիսանում է «ИНТЕР РАО ЕЭС»-ի դուստր ձեռնարկություն»,-եզրափակում է BBC-ին:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան