Ոստիկանների «բաղրամյանական արշավը»՝ առանց մեկնաբանության

Այսօր լուսաբացին, ժ. 5:30-ին ոստիկանական ուժերը Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող ցուցարարների նկատմամբ նախ ջրցան մեքենաներ կիրառեցին, այնուհետ սկսեցին քաշքշելով, բռնի ուժ գործադրելով ցուցարարներին տեղափոխել տարբեր ուղղություններով:
Ոստիկանները բռնի ուժ են գործադրել նաեւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ: Նրանցից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ՝ այդ թվում «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանին: Նրան մոտ 1 ժամ անօրինական կերպով պահել են ոստիկանական բաժանմունքում, այնուհետ ազատ արձակել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երեւանում ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 237 քաղաքացու: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Քաղաքացիներից շատերը դիմել են բուժօգնության, 3-ը հիվանդանոց տեղափոխվել:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության: