ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

«Մնում է Հայաստանի վրա բանտիկ կապեք, ասեք՝ առնող կա՞». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկել է «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը, որը խորհրդարան էր բերել ՀՀ կառավարությունը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ներկայացված նախագծին, հայտարարել է, որ նախագիծը մերժելի է, քանի որ դեմ է պետականությանը:

«Սյունիքը կտաք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին, Աբովյանը կտանք Գագիկ Ծառուկյանին, Դիլիջանն էլ՝ Ռուբեն Վարդանյանին: Կառավարությունը պետական կարգի դեմ օրենքի նախագծեր է բերում, մի հատ էլ ներդրումներով հիմնավորում է: Հայաստանի բոլոր գյուղերի եւ քաղաքների ցուցանակների տակ գնապիտակներ կպցրեք, Դիլիջան՝ արժի էսքան, Սյունիք՝ էսքան, մնում է վերջում էլ Հայաստանի Հանրապետության վրա մի հատ բանտիկ կապեք, ասեք՝ ներդրող կա՞, ուզո՞ւմ է առնել, թե՞ չի ուզում առնել»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Back to top button