Միջազգային

Զոհերի թիվը հասել է 13-ի. վաղը Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանի լրատվամիջոցները հաղորդում  են, որ ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է` հասնելով 13-ի, վնասվածքներ են ստացել 37-ը, որոնցից  5-ը գտնվում են հիվանդանոցում: 24 մարդ անհետ կորած է համարվում:

Հունիսի 15-ը երկրում հայտարարվել է սգո օր` ի հիշատակ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի:

Հիշեցնենք, որ գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումներ էին արձանագրվել: Ջրհեղեղի հետեւանքով լցվել են գետնանցումները, նկուղները եւ հարյուրավոր տների առաջին հարկերը։

Հեղեղվել է նաեւ կենդանաբանական այգին եւ կենդանիները դուրս էին պրծել վանդակներից: Ազատության մեջ էին հայտնվել 6 առյուծ, 6 վագր, 7 արջ եւ 13 գայլ:  Գազանների մի մասին հաջողվել է վնասազերծել կամ մեկուսացնել վանդակների մեջ:

11301613_695970077198269_938271460_n

Ավելին
Back to top button
Close