Նորություններ

Ջրհեղեղի հետեւանքով զոհված քաղաքացիների մեջ հայաստանցիներ կամ ազգությամբ հայեր չկան

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով լցվել են գետնանցումները, նկուղները եւ հարյուրավոր տների առաջին հարկերը։ Նախնական տվյալներով, զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

Դեպքի վայրում են դեռեւս պարեկներն ու փրկարարները:

Հեղեղումների հետեւանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ կա 8 զոհ, որոնցից մեկը փրկարար է, 8 անհայտ կորած: Տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեղեղվել էր նաեւ Թբիլիսիի կենդանաբանական այգին եւ կենդանիները դուրս են պրծել վանդակներից: Ազատության մեջ են հայտնվել 6 առյուծ, 6 վագր, 7 արջ, 13 գայլ եւ այլ կենդանիներ:  Գազանների մի մասին հաջողվել է վնասազերծել կամ մեկուսացնել վանդակների մեջ:11430293_695890363872907_221663572_n11304036_695890367206240_953053622_n 11428971_695890360539574_112387279_n 11418657_695890370539573_26336111_n (1)11354786_695890373872906_1309769350_n

Ավելին
Back to top button