Միջազգային

Թբիլիսիի կենդանաբանական այգում հայտնաբերվել են 3 աշխատակիցների մարմինները

Թբիլիսիի կենդանաբանական այգում հայտնաբերվել են 3 աշխատակիցների մարմինները, ովքեր զոհվել են ջրհեղեղի հետեւանքով: Նրանց մեջ է նաեւ Գուլիկո Չիտաձեն, ում վրա մի քանի շաբաթ առաջ հարձակվել էր վագրը:

Ինչպես տեղեկացնում է «Новости-Грузия»-ն, մայիսի 27-ին վագրը հարձակվել էր կենդանաբանական այգու աշխատակցուհի Գուլիկո Չիտաձեի վրա, եւ բժիշկները ամպուտացիայի էին ենթարկել նրա ձեռքը: Չիտաձեն շուրջ 25 տարի կենդանաբանական այգում խնամում էր վայրի կենդանիներին: Ջրհեղեղի ժամանակ դեռեւս չսպիացած վերքերով աշխատակցուհին գնացել է կենդանաբանական այգի` կենդանիներին փրկելու, սակայն ինքն է զոհվել: Նրա հետ է եղել նաեւ ամուսինը, ով նույնպես զոհվել է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի գիշերը Թբիլիսիում հեղեղումներ են տեղի ունեցել: Հեղեղվել է կենդանաբանական այգին եւ կենդանիները դուրս են պրծել վանդակներից: Ազատության մեջ են հայտնվել 6 առյուծ, 6 վագր, 7 արջ եւ 13 գայլ: Գազանների մի մասին ոստիկանները ստիպված գնդակահարել են, մյուսներին հաջողվել է մեկուսացնել վանդակների մեջ:

Զոհերի թիվը հասել է 9-ի, կան 10 անհետ կորածներ:

Թբիլիսիում ավերվել է ենթակառուցվածքների մի մասը, բազմաթիվ բնակելի տներ, փաստացի ամբողջությամբ ավերվել է կենդանաբական այգին:11429630_695838723878071_339307838_n

Ավելին
Back to top button