Միջազգային

Ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր, կենդանաբանական այգու գազանները հայտնվել են ազատության մեջ

Կիրակի գիշերը Թբիլիսիում հեղեղումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, առնվազն 7 մարդ զոհվել է, կան անհետ կորածներ:

Հեղեղվել է կենդանաբանական այգին եւ կենդանիները դուրս են պրծել վանդակներից: Ազատության մեջ են հայտնվել 6 առյուծ, 6 վագր, 7 արջ եւ 13 գայլ:  Գազանների մի մասին հաջողվել է վնասազերծել կամ մեկուսացնել վանդակների մեջ:

Հաղորդվում է, որ քաղաքամերձ շրջանում բնակիչները հայտնաբերել են սեւ հովազին եւ լուսանին: Փրկարարական խմբերն աշխատում են տարբեր շրջաններում:

Կենդանաբանական այգուց դուրս է պրծել նաեւ գետաձին, որը տեղավորվել է քաղաքի կենտրոնում`Հերոսների հրապարակում, նաեւ կոկորդիլոսներ:

Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաեւ ուղղաթիռներ:

11185689_695827580545852_893287325_n

11124470_695826987212578_63080353_n 11350101_695826990545911_1478876734_n 11430273_695826980545912_974723482_n 11638028_695826983879245_49864212_n

Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button