Նորություններ

Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Բաքվում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հանդիպել է հայ մարզիկների հետ, ովքեր Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին կներկայացնեն Հայաստանը:

Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թվիթթերյան էջից: Դեսպանատան էջում նաև լուսանկար է հրապարակվել այդ հանդիպումից:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել էր հայ պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը:

Back to top button