Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը քննարկել է իտալացիների հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկումներ է անցկացրել Մինսկի խմբի անդամ Իտալիայի ներկայացուցիչների հետ:
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր խորհրդակցություններ են տեղի ունեցել իտալացիների հետ: Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը:
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը մայիսի 12-ին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով համանախագահներն առաջիկայում ծրագրում են այցելել տարածաշրջան: «Եսհավատում եմ, որ թե՚ նախագահ Սարգսյանը, թե’ նախագահ Ալիևը, ցանկանում ենբանակցությունների միջոցով լուծում գտնել այս հակամարտությանը, մի հակամարտություն, որըչափից ավելի երկար է շարունակվում, որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել»,- ասել էր Ուորլիքը` համոզմունք հայտնելով, որ երկու նախագահն էլ ցանկանում են ակտիվացնել երկխոսությունը հիմնախնդրի կարգավորման նպատակով: