Նորություններ

ԼՂՀ ՊԲ զինվորականներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Մայիսյան եռատոնի նախաշեմին պաշտպանության բանակի զինվորականները հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Կարևորելով վերջիններիս դերը ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակում` հյուրերը շնորհավորել են վետերաններին, հանձնել մեդալներ, նվերներ ու դրամական պարգևներ:

Մայիսյան եռատոնի կապակցությամբ հանրապետության տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել են Արցախում բնակվող հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները:

Ավելին
Back to top button
Close