Ս. Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջ. Ուորլիքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթթերի իր միկրոբլոգում գրառում է թողել, որտեղ նշում է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանին, ով ինչպես հայտնի է, գտնվում է Վաշինգտոնում:
«Ես ողջունեցի Ս. Սարգսյանին նրան հանդիպեցի իմ հայրենի Վաշինգտոնում: Երեկոյան մենք հնարավորություն ունեցանք խոսելու նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ընթացող բանակցությունների շուրջ»,-գրել է ամերիկացի համանախագահը:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԳԱԼԱ-ն, Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանդիպումներ է ունեցել Սենատում:
Ս. Սարգսյանն ըստ աշխատանքային գրաֆիկի, այցելելու է Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան:
Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով, իսկ մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա: