Նորություններ

Մայրաքաղաքում մեկնարկել է ավանդական ջահերով երթը (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ Երեւանի Հանրապետության հրապարակից Թուրքիայի դրոշի այրումով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-տարելիցին նվիրված ջահերով երթը:

Ինչպես տեղեկացնում է երթի մասնակից ԳԱԼԱ-ի լրագրողը, Հանրապետության հրպ.-Ամիրյան փ.-Մաշտոցի պող.-Ֆրանսիայի հրպ.- Բաղրամյան պող.- Բարեկամության հրպ.-Կիեւյան փ.-Մարզահամերգային համալիր երթուղով հազարավոր քաղաքացիներ կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթի մասնակիցները «Հիշում ենք եւ պահանջում» վանկարկումներով քայլում են քաղաքի փողոցներով:

Նշենք, որ բացի մայրաքաղաքից, ջահերով երթեր են անցկացվել նաեւ ՀՀ այլ քաղաքներում եւ արտերկրի հայաշատ վայրերում: Ջահերով երթերն ավանդաբար տեղի են ունենում ապրիլի 23-ին, սակայն այս տարի` պայմանավորված միջոցառումների առատության հետ, ակցիան անցկացվում է այսօր` ապրիլի 24-ին:

Լրացված 00:14

Ջահերով երթի մասնակիցները, որոնց թիվը հետզհետե ավելանում էր, հասան Ծիծեռնակաբերդ: Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ի լրագրողը, երթին մասնակցում են բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր նշեցին, որ Հայաստանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նաեւ ջահերով երթին մասնակցելու նպատակով:

11156794_674068199388457_1503133971_n11165873_674127499382527_424833752_nert

Back to top button