Նորություններ

ԵԽԽՎ-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Հայտարարության տեքստը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն, ասվում է. «Ցեղասպանությունը սարսափելի հանցագործություն է հասարակության դեմ։ Նման հանցագործությունների կանխումը կարող է դադարեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ հումանիտար աղետների սրումը։ Հայոց ցեղասպանության՝  ժամանակին չդատապարտելու փաստը նպաստել է մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացմանը։ 2015թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանությունը»։

Հայտարարությանը միացել է 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից։

Ավելին
Back to top button
Close