Նորություններ
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. դեպքի վայր են ժամանում մեծ թվով շտապ օգնության մեքենաներ, կան բազմաթիվ վիրավորներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել մեծ թվով Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ: Տեղում աշխատում են նաև հրշեջ-փրկարարները: Մանրամասները՝ քիչ ուշ: