Միջազգային

ԱՄՆ-ին անհանգստացնում է ռուսաստանյան С-300 համակարգերի հնարավոր վաճառքը Իրանին

ԱՄՆ-ին անհանգստություն է պատճառել Վլադիմիր Պուտինի հրամանը, ըստ որի թույլատրվել է Իրանին վաճառել С-300 զենիթահրթիռային համակարգեր:

ԱՄՆ-ի անհանգստությունը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի ԱԳ նախարար Ջոն Քերին:

Ապրիլի 2-ին ստորագրվել է Իրանի միջուկային ծրագրի շրջանակային համաձայնագիրը, ինչը ենթադրում է Իրանում միջուկային ծրագրի ծավալների նվազեցում պատժամիջոցների աստիճանական վերացման փոխարեն:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Պուտինի հրամանը, հայտարարել է, որ առաջընթացի լույսի ներքո, որին հասել են Թեհրանի եւ Լոզանի «վեցնյակի» բանակցությունների ընթացքում, «նման տեսակի էմբարգոյի անհրաժեշտությունն ամբողջովին վերացել է»:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button