Միջազգային
«Մենք տարեվերջին սպասում ենք նախագահների հերթական հանդիպմանը». Ջ. Ուորլիք

«Հուսով ենք, որ կողմերը հարգանքով կվերաբերվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ տարածաշրջանում առաջիկա տոնակատարություններին եւ հիշատակի միջոցառումներին ընդառաջ»: Այս մասին, APA-ի տեղեկացմամբ, հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիվանագետը հայտնել է, թե երկու երկրների նախագահները վստահեցրել են իրենց, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք տարեվերջին սպասում ենք նախագահների հերթական հանդիպմանը: Նաեւ դիտարկում ենք առաջիկայում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել՝ նախագահների քննարկումների օրակարգը հստակեցնելու եւ տարածաշրջանային մեր այցի ժամկետները նախանշելու նպատակով»,- ասել է Ուորլիքը: