Նորություններ

Ներկեք ձուն բնական ներկանյութերով

Զատկի տոնին ավանդաբար կանայք ձու են ներկում եւ այն զարդարում ցորելի կամ գարու ծիլերով: Սա տոնի ամենաժողովրդական պահն է, երբ կանայք ձու են ներկում:

Ավանդաբար ընդունված կարգի համաձայն՝ Զատիկին ձուն ներկում են կարմիր գույնով: Այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Red-Easter-eggsՍակայն ձուն նաև այլ գույներով են ներկում, երբեմն զարդարում գույնզգույն ժապավեններով ու թելերով:

Կան զանազան ներկեր, սակայն բոլորի համար էլ նախընտրելի են բնական ներկանյութերը: Հատկապես տարեց կանայք սիրում են ձվերը ներկել սոխի կճեպով: Այն ոչ միայն բնական ներկանյութ է, այլեւ ավելի նման է մուգ արյան գույնին:

Հարկավոր է նախ ձվերը լվանալ, մի փոքր թողնել աղաջրի մեջ /մինչեւ մեկ ժամ/, այնուհետ զգուշորեն դրանք տեղավորել սոխի կճեպի եփուկի մեջ /եփուկը նախօրոք պետք է թողնել փոքր ինչ սառչի/ :

Կարելի է ստանալ տարբեր գույներ. Դեղինից մինչեւ մուգ կարմիր.որքան երկար եփես, այնքան, ավելի մուգ կներկվի:

2101028Դեղին գույն կարելի է ստանալ նաեւ ձուն եփելով քրքումի եփուկի մեջ: Դաղձը, սպանախը, կանաչեղենը կարողեն օգնել, որ ստանաք բաց կանաչավուն երանգ: Ճակնդեղի հետ եփելով ձուն՝ կներկեք այն վարդագույնով:

Կարմիր կաղամբը կարող է օգնել, որ ձուն ներկեք կապույտով: Մանուշակի ծաղիկները կարելի է թրջել եւ առավոտյան կստացվի մանուշակագույն ներկ:

Որպեսզի գույները լավ ֆիքսվեն, պետք է խառնել քացախ կամ կիտրոնի հյութ:

գծավոր-ձու

Գունավոր եւ գեղեցիկ ներկած ձվեր ստանալու համար, կարող եք ձուն զարդարել կանաչեղենով: Դրա համար մինչեւ ձուն եփելը կարելի է այն փաթաթել կտորով, իսկ ներսում դնել կանաչիի տերեւներ:

Զանազան թելերը, որոնցով կարող եք փաթաթել ձվերը մինչեւ ներկելը, դարձյալ կօգնի, որ ներկած ձվերը գեղեցիկ տեսք ստանան:

19_03_2015_z12Եւ վերջապես ձիթայուղը եւս կարող է օգնել: Կարող եք օրինակ կարմիրով ներկված ձուն մտցնել կապույտով լուծված ներկանյութի մեջ՝ նախօրոք տարայի մեջ ավելացնելով մեկ ճաշի գդալ ձիթայուղ: Կարմիր ձվի վրա կպատկերվեն կապույտ շիթեր:

Back to top button