Նորություններ

Ապրիլի 24-ի երեկոյան սկսում ենք մոբիլիզացիան, վերցրեք ուսապարկեր ու մի քանի օրվա սնունդ. Ժ. Սեֆիլյան

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ հնչեցին բազմաթիվ ելույթներ:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Վարդան Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ հունվարի 14-ին ու 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցերին, ու նշեց, թե Գյումրին այդ օրերին ապացուցեց, թե ինչպիսի արժանապատիվ ժողովուրդ է ապրում այստեղ:

nk vardan«Մենք բոլորս տեսանք, թե հունվարի 14-ին եւ 15-ին Գյումրին ինչպես արձագանքեց, երբ ոտնահարեցին մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը, եւ երբ մենք դիմում էինք մարզպետարան, դատախազություն, համոզվեցինք, որ չունենք պետություն, մենք գիտեինք այդ մասին, բայց երբեւէ այդքան մոտիկ մեր մաշկի վրա չէինք զգացել դա: Պետություն չունենալու հանգամանքն է, որ կարող է ոմն մեկը մտնել, մի ամբողջ ընտանիք գնդակահարել եւ մնալ անպատիժ»,-նշեց Հակոբյանը:

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում անդրադարձավ հատկապես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտագաղթի բարձր ցուցանիշներին՝ նշելով, թե ՀՀ քաղաքացու համբերությունն այլեւս սպառվել է.  nk chugaszyan«Մենք վերջապես պետք է գիտակցենք, որ կարմիր գիծ կա, որից հետո մենք պետք է ասենք՝ ոչ , պետք է ասենք, որ հերիք եղավ, պետք է ասենք, որ հենց հիմա ձեր վարչախմբին վերցնում եք եւ ռադ եք լինում: Դուք բոլորդ համոզվել եք, որ այս 100-ամյակն ընդամենը ծառայում է շոու-բիզնեսին, մեծ շոու է արվում, ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ 100 տարի առաջ շատ մեծ ցավ, շատ մեծ կորուստ ենք ունեցել. Այո, իսկապես այդպես է, մենք պետք է ոգեկոչենք մեր ցավն ու կորուստը, բայց մենք պետք է տեր լինենք, պահանջատեր լինենք ու ոչ ոք այստեղ կասկած չունի, որ Հիմնադիր խորհրդարանը եւ այս ամբողջ շարժումը ժողովրդի հետ միասնական այդ ոգեկոչմանը մասնակցում է»,-նշեց Գարեգին Չուգասզյանը :

Բավականին ծավալուն ելույթով հանդես եկավ 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նա ժողովրդին համախմբման կոչ արեց, դիմեց նաեւ ՀՀ ոստիկանությանն ու բանակին՝ ՀՀ գործող իշխանությունների թելադրանքով ոչ թե ժողովրդի դեմ դուրս գալ, այլ միանալ շարժմանն ու մի քանի օրերի ընթացքում հասնել իշխանափոխության. «Այսօր խնդիր է դրված բարոյալքելու մեր բանակը, մեր միակ երաշխիքը, ուստի առաջիկա ժամանակահատվածում մեր ժողովրդի միակ դաշնակիցը կարող է լինել մեր բանակը: Այսօր կա կեղծ մի քաղաքական դաշտ, որն ամբողջովին վերահսկելի է գործող խանի կողմից, այնպես որ պահը մոտենում է, որ ժողովուրդը պարտադրելու է այս ռեժիմին ու այդ օրերին բանակը պետք է լինի ժողովրդի կողքին: Այս պահին հույս փայփայել որեւէ կուսակցությունից, ես անիմաստ եմ համարում, այսօրվա բռնատիրական ռեժիմը թույլ չի տվել, որ Հայաստանում կուսակցություն կայանա, ու քանի դեռ այս ռեժիմն է շարունակում գործել, կարծում եմ, որ միամտություն կլինի հավատալ, որ ընտրությունների միջոցով ինչ-որ բանի կհասնենք»,-հայտարարեց Սեֆիլյանը:

«Մենք ժամանակ չունենք, երկիրն արնաքամ վիճակում է, ուստի ես չեմ կասկածում մեր հաջողությանը: Մենք ապրիլի 24-ի երեկոյան սկսելու ենք մոբիլիզացիան, մենք փոփոխությունը երկար շաբաթների մեջ չենք տեսնում, ընդամենը հնարավոր է տեւի մի քանի օր, մենք մեր հույսը դնում ենք մեր վրա, մենք մեր կողքին օլիգարխներ չունենք: Ուստի ապրիլի 24-ից սկսած պատրաստել ուսապարկերը, ուսապարկերի մեջ ունենալ առնվազն 3 օրվա չոր սնունդ, պատրաստվեք ժողովուրդ, ես չեմ կասկածում, որ մոբիլիզացիան օրեցօր մեծանալու է եւ հակառակորդին ծնկի ենք բերելու»,-եզրափակեց նա:miting 2

Ավելին
Back to top button