A320-ի օդաչուներից մեկը փակված է եղել խցիկում, իսկ մյուսը չի կարողացել ներս մտնել

Germanwings ավիաընկերության օդանավի վթարի պահին խցիկում եղել է միայն մեկ օդաչու: Երկրորդ օդաչուն վթարից մի քանի րոպե առաջ դուրս էր եկել սրահ եւ այլեւս չէր կարողացել վերադառնալ ղեկին: Խցիկում մնացած օդաչուն դուռը չի բացել: Օդաչուն փորձել է կոտրել խցիկի դուռը, բայց չի կարողացել: Այս իրավիճակի մասին երեւում է ինքնագրիչներից մեկի տվյալներում: Միեւնույն ժամանակ Нью-Йорк Таймс թերթը հաղորդում է, որ դեպքից առաջ օդաչուները միասին զրուցել են առանց անհանգստության որեւէ նշանի:
Սեւ արկղերի վերծանումից ստացված այս նոր տեղեկությունը միայն ավելացրել է հանելուկներ հետաքննության մեջ: Մինչ օրս ոչ մի բացատրություն չկա ինքնաթիռի անժամանակ վայրէջքի մասին, որը հանգեցրել է վթարի:
Միեւնույն ժամանակ որոնողական աշխատանքներն իրականացնող խմբերը դժվարությամբ դուրս են բերում ուղեւորների մնացորդները: Ֆրանսիայի կառավարությունն ասում է, որ դիակների ինքնության պարզումը կարող է տեւել մի քանի շաբաթ:
Աղբյուր՝ Euronews
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան