Միջազգային

Ալպերում անբարենպաստ եղանակ է. փրկարարների աշխատանքը բարդանում է

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ Ալպերում` Airbus А320 կործանման վայրում հատուկ օպերացիա է իրականացվում, որին ներգրավված են 10 ուղղաթիռ եւ զինվորական 1 օդանավ: Տեղում աշխատում են 600 փրկարարներ եւ զինվորականներ:

Այս պահին վթարի վայրում անբարենպաստ եղանակ է, ձյուն է տեղում, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը:

Երեկոյան հրապարակվեցին տեղանքից առաջին լուսանկարները, որտեղ տեսանելի են միայն օդանավի մանր բեկորները: Հաղորդվում է, որ բեկորների չափը չի գերազանցում 1-2 մետրը:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ինքնաթիռում են գտնվել Գերմանիայի Հալտերն քաղաքից դպրոցականների 16 հոգանոց խումբը, նրանց ուղեկցող 2 մանկավարժները եւ մանկահասակ 2 երեխա:

Ընդհանուր առմամբ, վթարված օդանավի մեջ 150 մարդ է եղել: Հավանականությունը, որ նրանցից ինչ-որ մեկը ողջ է մնացել, չնչին է:

Նշվում է նաեւ, որ հայտնաբերվել է օդանավի «սև արկղերից» մեկը: Տեղեկությունը հաստատել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում օդանավ է կործանվել, որի մեջ 150 մարդ է եղել` Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Բելգիայի քաղաքացիներ:

11077583_658365710958706_1665076177_n 11080108_658365714292039_196171275_n 11082676_658365720958705_162280642_n 11082973_658365724292038_57856797_n 11085830_658365717625372_1890931259_o

Աղբյուր` BBC

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Back to top button