Միջազգային

Ֆրանսիայում Airbus A320 օդանավ է կործանվել (ԼՐԱՑՎԱԾ)

Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանս դեպարտամենտի տարածքում,-հաղորդում է BBC-ն:

Ինքնաթիռն իրականացրել է Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:

Նախնական տեղեկություններով, Օդանավում եղել են 142 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:

11092663_658230807638863_211610694_n

Լրացված՝ 15:45

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է ավիավթարի մասին տեղեկությունը: Ըստ նրա, ինքնաթիռը վթարի է ենթարկվել դժվարանցանելի տարածքում, սակայն ֆրանսիական փրկարարական ծառայություններն արդեն մեկնել են աղետի վայր:

«Կործանված օդանավի բեկորների վիճակը հանգեցնում է այն եզրակացությանը, որ աղետից, ամենայն հավանականությամբ, փրկվածներ չեն լինի», — ասել է Օլանդը:

Նա հայտարարել է, որ մտադիր է կապ հաստատել Անգելա Մերկելի հետ, քանի որ ինքնաթիռում եղել են մեծ թվով Գերմանիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդի հետ:

Նախագահը նշել է, որ դեռ վաղ է խոսել վթարի պատճառների մասին:

Լրացված՝ 15:59

Ֆրանսիայի հարավում կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ալպերի վրա՝ 2500- 3000մ բարձրության վրա: Ֆրանսիական ոստիկանությունը խնդրել է մարդկանց՝ չմեկնել վթարի վայր:

Լրացված՝ 16:09

Օդանավը կործանվել է լեռնային շրջանում եւ շատ բարդ է այնտեղ հասնելը: Դա դժվարացնում է փրկարարական գործողությունները, սակայն հաղորդվում է, որ տեղանքում մի ամբողջ շտաբ է ձեւավորվել, իսկ փրկարարները փորձում են հնարավորինս շուտ հասնել դեպքի վայր:

Օդանավում եղել է 150 մարդ՝ հիմնականում Գերմանիայի եւ Իսպանիայի քաղաքացիներ:

Լրացված՝ 19:25

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ վթարի հետեւանքով զոհվել են 39 թուրք, որոնց քաղաքացիությունը ճշտվում է: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է Բելգիայի առնվազն 1 քաղաքացի: Տեղում աշխատող իրավապահները հայտնել են, որ զոհերի մարմինները եւ օդանավի բեկորները տեղափոխելու համար մի քանի օր կպահանջվի:

Back to top button