Նորություններ

Ջեյմս Ուորլիքի ընդհանրական գնահատականը՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին եւ երկժամանոց մարտին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քիչ առաջ թվիթթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկվա սահմանային ընդհարմանը, որի արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ու վիրավորներ ունեն:

«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարը»,-գրել է Ուորլիքը, ապա շեշտել, որ սա խանգարում է գործողությունների խաղաղ կարգավորմանը:

«Մինչ կողմերը մեղադրում են միմյանց, գործողությունները խաթարում են ԼՂ խաղաղ կարգավորումը»,-գրել է ամերիկացի համանախագահը:

Ստացվում է, որ դարձյալ ԱՄՆ համանախագահը ընդգծված ընդհանրական մոտեցում է ցուցաբերում: Իսկ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն գործողությունները, որի արդյունքում տեղի ունեցավ երկժամանոց մարտ, եւ հայկական կողմը ունեցավ զոհեր ու վիրավորներ, բնորոշում է որպես «ԼՂ-ում վերսկսված բռնություններ»:

Back to top button