Միջազգային

Բրյանսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 16-ի

ՌԴ Բրյանսկ-Նովոզիբկով ավտոճանապարհի 65կմ-ին Mercedes Sprinter միկրոավտոբուսը եւ Renault բեռնատարը բախվել են իրար, ինչի հետեւանքով զոհվել է 16 մարդ, եւս 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Զոհվածներից 15-ը Ուզբեկստանի  քաղաքացիներ են, ովքեր Ռուսաստան էին ժամանել արտագնա աշխատանքի: Միկրոավտոբուսի ուղեւորները մեկնել են ռուս-ուկրաինական սահման, որպեսզի կարգավորեին փաստաթղթային հարցերը եւ կարողանային երկարաձգել Ռուսաստանում գտնվելու ժամկետը:

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է այն, որ միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկի մոտ եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի:

Վնասվածքներ ստացած բեռնատարի վարորդն Ուկրաինայի քաղաքացի է, ով գտնվում է ոստիկանությունում եւ ցուցմունք է տալիս:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button