Միջազգային

Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հանդիպումը տեղափոխվել է մարտի 20-ին

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է Աստանայում մարտի 20-ին նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւի, Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը,-գրում է «Ինտերֆաքսը»:

«Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Աստանայում: Այսօրվա դրությամբ ռուսաստանյան եւ բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- լրագրողներին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաեւը: Նրա խոսքերով՝ հանդիպման հետաձգման պատճառը «երեք երկրների ղեկավարների հագեցած ժամանակացույցն էր»:

Կրեմլի մամուլի ծառայությունից հաստատել են այս տեղեկությունը:

Նախապես երեք պետությունների ղեկավարների հանդիպումը նախատեսված էր մարտի 13-ին, սակայն հետաձգվել էր, ինչն էլ Վլադիմիր Պուտինի վատ առողջական վիճակի մասին խոսակցությունների տեղիք էր տվել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է նման ենթադրությունները:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Ավելին
Back to top button