Միջազգային

Ադրբեջանցու վարձակալած առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի

Եւս մի քանի դիակ են հայտնաբերել Կազանի «Ադմիրալ» առեւտրի կենտրոնի ավերակների տակից,- այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Զոհերի թվում կան Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ: Բացի այդ, տուժել է ավելի քան 50 մարդ՝ հիմնականում Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի եւ Վիետնամի քաղաքացիներ:

Տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ձերբակալվել է կենտրոնի վարձակալ, «Զարյա» ՍՊԸ-ի տնօրեն, ազգությամբ ադրբեջանցի Հուսեյն Ղահրամանովը:

Հաղորդվում է, որ վերջինս չի կազմակերպել կենտրոնի աշխատակիցների, հաճախորդների տարհանման գործողությունները եւ չի արգելել առեւտրականներին, ովքեր ցանկացել են դուրս բերել իրենց ապրանքը, մուտք գործել հրդեհվող տաղավարներ:

11040034_653087421486535_1877196580_n 11051278_653087428153201_1182642298_n 11056983_653087431486534_1450445590_n 11063036_653087424819868_1675820906_n

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button