Նորություններ
Ջեյմս Ուորլիք. Մինսկում ԼՂ խնդրի շուրջ հանդիպումներն օգտակար էին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթթերի իր միկրոբլոկում գրառում է թողել, որտեղ նշում է.
«Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներն օգտակար էին: Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատելուն»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: