Միջազգային

Սնոուդենը ապաստան է խնդրել Շվեյցարիայից

Էդվարդ Սնոուդենը դիմել է Շվեյցարիայի կառավարությանն իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Ժնեւ, որտեղ ԿՀՎ-ի համար աշխատել է ժամանակին,-հաղորդում է BBC-ին:

Ազգային անվտանգության ծառայության նախկին գործակալը, ում փնտրում են Վաշինգտոնում ամերիկյան էլեկտրոնային վերահսկողության ծրագրերի տեղեկատվության մեծածավալ արտահոսքի համար, դիմել է Ժնեւի լսարանին իր մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո:

«Ես կցանականայի վերադառնալ Ժնեւ: Բազմաթիվ հիշողություններ ունեմ կապված այդ քաղաքի հետ» — ասել է Սնոուդենը, ով հիմա բնակվում է Ռուսաստանում:

Այս մասին նա հայտնել է՝ պատասխանելով ապաստան ունենալու ցանկության մասին հարցին, որը նրան տվել էր Մարդու իրավունքներին նվիրված համաժողովի եւ միջազգային կինոփառատոնի մասնակիցներից մեկը:

Համաժողովի ժամանակ ցուցադրվել է Օսկարի արժանացած «Citizen Four» ֆիլմը, որը ներկայացնում է Էդվարդ Սնոուդենի պատմությունը:

Շվեյցարիայի կառավարության արձագանքի  մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button