Նորություններ

Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը կդառնան Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործում որեւէ նորություն հայտնի չէ տուժողների իրավահաջորդներին: Գործում ընդգրկված փաստաբան Երեմ Սարգսյանից Ավետիսյանների հարազատները դժգոհեցին օրեր առաջ՝ ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ հանդիպման ժամանակ: Տանտիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը այդ օրը հայտարարեցին, որ իրենք հրավիրում  են այլ փաստաբանների, ովքեր ցանկանում պաշտպանել իրենց շահերը:

Վաղը գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդներ կդառնան փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանն ասաց, որ կա այդպիսի նախնական պայմանավորվածություն: Հարցին, թե  ում նախաձեռնությամբ է կայացել այդ պայմանավորվածությունը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ տուժողի իրավահաջորդներից մեկի:

«Այդ մասին ավելի ստույգ կտեղեկացնենք, վաղը, երբ այդ պայմանավորվածությունն ավելի առարկայական դառնա եւ մենք ներգրավվենք այդ գործում՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Back to top button