ԳԱԼԱ news. 02 մարտի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները. նրանք դեմ են մարտի 1-ից ուժի մեջ մտած կառավարության նոր որոշմանը:
♦Սահմանին լարվածությունն աճել է. հայկական կողմը հրավիրում է միջնորդների ուշադրությունը:
♦Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է. հարուցված է քրեական գործ:
♦Մարտի մեկի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը չխոսեց ներքաղաքական վերջին զարգացումներից, փոխարենը քննադատեց ընդդիմադիր դաշտում գործող մյուս ուժերին:
♦Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան իր իշխանությունն առանց աչքը թարթելու, համեստաբար հանձնեց Վասկեսին: Սերժ Սարգսյանը ևս աչքը չի թարթի, եթե իշխանությանն ինչ-որ բան սպառնա: Համեմատականներ երկու նախագահների միջև:
♦«Ցինիկ մոտեցմամբ խաբելու են միջազգային կառույցներին, թե ունեն քաղաքական կամք». Իրավապաշտպանը հակակոռուպցիոն խորհրդի մասին: