Մոսկվայում ձերբակալել են երթի մասնակից ուկրաինացի պատգամավորին

Մոսկվայում արդեն ավարտվել է սգո երթը`ի հիշատակ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի:
Երթի ժամանակ ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Պետրո Պորոշենկոյի բլոկ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է անձամբ պատգամավորը:
«Ինձ ձերբակալել են ոստիկանները: Խլել են անձնագիրս, հարվածել: Հետո անձնագիրս հետ վերադարձրեցին, սակայն ինձ ազատ չեն արձակում: Ես ոչ մի կոչ չեմ հնչեցրել, դրոշներ եւ պաստառներ չեմ ունեցել: Ինձ ձերբակալել են վերնաշապիկիս համար», գրել է Գոնչարենկոն:
ՌԴ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, սակայն չեն հստակեցրել, թե ինչ պատճառով են ձերբակալել ուկրաինացի պատգամավորին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԳԱԼԱ—ի թղթակիցը, երթի մասնակիցներից մի քանիսին, ովքեր Ուկրաինայի ազգային դրոշներով էին, բերման են ենթարկել ՌԴ հատուկ ջոկատայինները: