Միջազգային

Մոսկվայում անցկացվող երթին Ուկրաինայի դրոշներով մասնակցող անձանց բերման են ենթարկել

Մոսկվայի կենտրոնում անցկացվող երթին, ըստ կազմակերպիչների, մասնակցում է արդեն  շուրջ 100 հզր. մարդ: Ակցիան մեկնարկել է Սլավյանսկի հրապարակից եւ շարունակվում է Մոսկվորեցկի կամրջի վրա, այն վայրում, որտեղ սպանել էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին:

Ինչպես տեղից հաղորդում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, երթի մասնակիցներից մի քանիսին, ովքեր Ուկրաինայի ազգային դրոշներով էին, բերման են ենթարկել ՌԴ հատուկ ջոկատայինները:

Ակցիային մասնակցում են «РПР-Парнас»  կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը, Գրիգորի Յավլինսկին, Սերգեյ Միտրոխինը, քաղաքական, հասարակական այլ գործիչներ, մտավորականներ եւ լրագրողներ:

Երթի մասնակիցները տանում են ՌԴ եռագույնները, «РПР-Парнас» կուսակցության եւ «Солидарность» շարժման դրոշները: Ցուցարարները պարզել են «Հերոսները չեն մահանում», «Նա մարտնչում էր ազատ Ռուսաստանի համար», «Պրոպագանդան  սպանում է»  եւ այլ կարգախոսներով պաստառներ:

«Բորիսին սպանեցին մթության մեջ` թիկունքից հարվածելով: Գնդակահարեցին ճշմարտության համար»,-նշել է Կասյանովը` առաջարկելով Մոսկվորեցկի կամուրջը կոչել Բորիս Նեմցովի անունով` Немцов-мост:

11020375_647299248732019_1453421168_n 11026389_647299255398685_585074441_n 11028759_647299252065352_1195319862_o 11039977_647299245398686_669977965_n 11041510_647299268732017_1324805319_n 11042162_647299265398684_1768436871_n

Ք. Մոսկվա

Գոռ Ալեքսանյան

Back to top button
Close