Նորություններ
Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարն անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին: Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետևելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաև համապատասխան հանձնարարականներ: