«Ակցիան անցկացվում է Կրեմլի մոտակայքում, եւ իհարկե, նրանք վախենում են». մեկնարկել է սգո երթը` ի հիշատակ Բ. Նեմցովի
Մոսկվայի կենտրոնում մեկնարկած սգո երթը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Ըստ կազմակերպիչների, երթի մեկնարկին արդեն հավաքվել են շուրջ 60 հզր. մարդ: Ակցիան մեկնարկել է Սլավյանսկի հրապարակից` մետրոպոլիտենի «Կիտայ գորոդ» կայարանի հարեւանությամբ:
Մասնակիցների մեջ են Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը, Գենադի Գուդկովը, РПР-ПАРНАС կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը, քաղաքական, հասարակական այլ գործիչներ, մտավորականներ եւ լրագրողներ:
Ինչպես տեղեկացրել է Միխայիլ Կասյանովը, հրապարակում հավաքվել են ավելի քան 50 հզր. մարդ, այնքան շատ, որ անգամ իրավապահների մետաղորսիչները չեն բավականացնում:
«Ակցիան անցկացվում է Կրեմլի մոտակայքում, եւ իհարկե նրանք վախենում են», -հայտնել է «Ежедневный журнал» ամսագրի խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը:
Երթը մեկնարկել է Սլավյանսկի հրապարակից եւ կավարտվի այն վայրում, որտեղ սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Աղբյուր` tvrain.ru
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան