Նորություններ

Մարտի մեկը՝ զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր. Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը

Չմոռանալ եւ հիշեցնել վարչախմբին իրականացրած ոճիրները: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ հանրությանն այսպիսի պատվեր տվեց Լ. Տեր-Պետրոսյանն՝ ասելով. «Չմոռանալ, չմոռանալ եւ չմոռանալ…»:

Այնուհետ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանն իր իսկ ձեւակերպումով գործնական առաջարկով հանդես եկավ հանրահավաքի ժամանակ բազմության առաջ: Նա առաջարկեց մարտի մեկը հռչակել 2008 թ. Մարտի մեկի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար:

«Եթե բոլոր մեղավորներն էլ պատժվեն, ծնողներն էլ հատուցում ստանան, մենք հավաքվելու ենք այս հրապարակում»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:11026650_782587988498606_1768677222_n

Back to top button
Close