Նորություններ

Ազատության հրապարակում մեկնարկեց Մարտի մեկի հանրահավաքը (ԼՐԱՑՎՈԻՄ Է)

Րոպեներ առաջ Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնած ամենամյա Մարտի մեկի հանրահավաքը մեկնարկեց: Քիչ առաջ հրապարակ ժամանեց ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր Պետրոսյանը,  ում հավաքված բազմությունը դիմավորեց ոգեւորությամբ՝«Լեւոն, Լեւոն»  վանկարկումներով:Հանրահավաքին հաջորդելու է երթը՝ դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ երթի մասնակիցնները ծաղիկներ են դնելու Մարտի մեկի զոհերի հիշատակին:

Ակնկալվում է, որ այսօրվա հանրահավաքին ՀԱԿ առաջնորդը գնահատական կտա նաեւ ներքաղաքական  վերջին զարգացումներին, կխոսի ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության ու շարժման հետագա ճակատագրի մասին:

Հանրահավաքի մեկնարկը տրվեց ՀԱԿ ներկայացուցիչ Ա. Մանուկյանի ելույթով, ով էլ հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքի նախաձեռնող ուժերը ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն են:

ԼՐԱՑՈՒՄ 15:38

Կոստանյանի «բլեֆը»՝միջազգային կառույցներին ցույց տալու համար, որ Մարտի մեկ է բացահայտում

Արամ Մանուկյանը մեկ առ մեկ կարդաց Մարտի մեկի 10 զոհերի անունները, որոնց սպանության հանգամանքերը 7 տարվա ընթացքում դեռեւս բացահայտված չեն: Այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ամբիոնին մոտեցավ Մարտի մեկի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Վերջինս իր ելույթը սկսեց այսպես.

«Թող Աստված իրենց հոգին լուսավորի եւ հանգստացնի»: Որից հետո ներկայացրեց 7 տարիների ընթացքում դատախազության եւ քննչականի գործունեությունը:

«Փոխվեց դատախազը, եկավ նորը, մենք հարցրինք՝ դուք որպես երիտասարդ դատախազ, բացահայտելո՞ւ եք մեր որդիների սպանությունը,  նա մեզ տղամարդու խոսք տվեց, որ սայլը տեղից կշարժվի:

Նա ճանապարհային քարտեզ բացատրեց եւ ասաց, որ 10 զոհի գործը մեկ քննիչի ձեռքում է եղել, հետո ասաց  գործերն առանձնացրել են առանձին դատախազ- քննիչների մոտ»:

Ս. Քլոյանն ասաց, որ իրականում չեն նկատում, որ դատախազ Կոստանյանը նպատակ ունի տղամարդու խոստումը պահել:

«Ես հասկացա, որ ուղղակի ժամանակ է ձգձգում՝ քննիչներ փոխելով»:

Քլոյանը պատմեց նաեւ, թե ինչպես բոլորովին վերջերս ականատես է եղել, որ  իր որդու գործով  նոր քննիչը իր փոխարեն ցուցմունքում գրել է.«Ոստիկանները պատահաբար անզգույշ են կրակել»:

«Ես հարցրի, պարո՛ն քննիչ, եթե չգիտեք՝ ով է սպանել, ի՞նչ գիտեք, որ անզգույշ են օգտագործել զենքը:

Ես ստորագրեցի միայն նրա տակ, ինչ ասել եմ, ասացի դատախազը տղամարդավարի խոսք է տվել ու  դուրս եկա:  Մի երկու ամիս հետո գնալու ենք ասենք՝ ի՞նչ եղավ ձեր տղամարդավարի խոսքը:

Ոչ մի բան չի կատարվել եւ չի կատարվելու, մենք հույսներս կտրած սպասում ենք իշխանափոխության»,-ասաց Ս. Քլոյանը:

Իսկ Արամ Մանուկյանը Կոստանյանի այս քայլը որակեց որպես «բլեֆ»՝ցույց տալու միջազգային հանրությանը, որ հանդիպում է եղել Մարտի մեկի զոհերի ծնողների հետ:

11014782_782572871833451_145525528_n11040001_782571861833552_1976610113_n 11040232_782571855166886_335671100_n (1)

Back to top button
Close