Դիտակետ

    Снимок
    Արխիվի մեկ օրը
    (Հայերեն) Վերլուծական հաղորդաշար, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ուշագրավ զարգացումներին: Ժամանակի անիվը հետ պտտելով եւ ներկան ու անցյալը համադրելով տրվում են ռեալ գնահատականներ: «Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը», իսկ թե որո՞նք են ժամանակի ընթացքում թույլ տրված սխալներն կիմանա լոկ նա, ով դիտում է ժամանակի արագընթաց շարժումը՝ «Արխիվի 1 օրը» հաղորդաշարի դիտակետից:
    zaruhi postanjyan
    «Առանցքում»
    (Հայերեն) Քաղաքական, սոցիալ-տնտեսական, հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի եւ իրադարձությունների հակիրճ մեկնաբանություն: Մասնագիտական, փորձագիտական գնահատական այն թեմային, որը վերջին օրերի լրահոսի առանցքում է:
    zolyan
    «Կարեւորի մասին»
    (Հայերեն) Հասարակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող հաղորդաշար, որի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը: Տաղավար են հրավիրվում քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր խոսում են կարեւորագույն իրադարձությունների մասին, վերլուծում եւ իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:
    hartak
    «Հանրային հարթակ»
    «Հանրային հարթակ». անսահմանափակ հնարավորությունների հարթակ: Հայաստանյան մեդիադաշտում բացառիկ նախագիծ, որտեղ յուրաքանչյուրը տանտիրոջ կարգավիճակում է: «Հանրային հարթակ» հաղորդման մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուրը. այստեղ հյուրեր եւ հաղորդավարներ չկան… կան միայն մտահոգող հարցեր եւ հարցականներ, որոնց պատասխանը մենք փնտրում ենք միասին: Սա ազատ, բաց հարթակ է, որտեղ սահմանափակումներ չկան, որտեղ մտահոգող ցանկացած հարց ունի իր պատասխանը, որտեղ ոչ թե մեզ են ասում` ինչ խոսենք, այլ մենք ենք ասում այն` ինչ չեն թողնում որեւէ այլ տեղ խոսել:
    hakarak
    Հակառակ կողմը
    ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ: Ինչու ասել «Այո» եւ ինչու՝ «Ոչ»: Քաղաքական բանավեճի հարթակ, որը կոչվում է «Հակառակ կողմը»:
    1370843942,285
    Իրավաբանական կլինիկա
    (Հայերեն) Քաղաքացիների խախտված իրավունքների քննարկում եւ հարցերի պատասխաներ փորձառու իրավաբանի կողմից: Հաղորդաշարը ապահովում է քաղաքացիների շփումը իրավաբանի հետ:
    gala
    ԳԱԼԱ NEWS
    ԳԱԼԱ NEWS լրատվական-վերլուծական ծրագիրը եթեր է հեռարձակվում օրական 13 անգամ: Թողարկումներին կարող եք հետեւել ԳԱԼԱ-ի ուղիղ եթերում:Դիտակետում հանրապետությունում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են: Մեր տեսախցիկը ամենաթեժ կետերում է: Հետեւեք ԳԱԼԱ NEWS-ի թողարկումներին եւ եղեք իրազեկ, ստացեք օպերատիվ եւ անկողմնակալ լրատվություն:
    1374496891,6255
    Մոսկվա. քաղաքական բարդ եւ մարդկային պարզ հարաբերություններով
    ԳԱԼԱ-ի տեսախցիկը՝ Մոսկվայում: Հանդիպում Մոսկվայի հայաշատ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ... Ուշագրավ կադրեր եւ հետաքրքիր հանդիպումներ՝ առաջարկվող տեսանյութերում: