Գյումրու թիվ 38 դպրոցի մանկավարժների բաց նամակը ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին

arayik harutyunyan

ԳԱԼԱ-ի էլեկտրոնային հասցեին նամակ են հասցեագրել Գյումրու թիվ 38 դպրոցի մանկավարժները: Բաց նամակը հասցեագրել են ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին: Նամակում կոլեկտիվի անդամները հանդիպում են խնդրում Արայիկ Հարությունյանից՝ առկա խնդիրների մասին նրան տեղեկացնելու համար.

«Հարգարժան պարոն նախարար, Ձեզ է դիմում Գյումրու N38 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի մեծամասնությունը: Մենք արդեն երկու տարի աշխատում ենք տիկին Նիկողոսյանի հետ: Նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում մենք աշխատել ենք խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտում՝ պահպանելով աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, վեհ պահելով մանկավարժի կոչումն ու առաքելությունը: Իսկ այդ ամենը շնորհիվ տնօրենի, ով իրականացրել է այնպիսի գործունեություն, որն արժանի է միայն ու միայն դրվատանքի: Սակայն որոշ մարդիկ փորձում են խոչընդոտել և վարկաբեկել ներկայիս տնօրենի աշխատանքը:

Նախկին տնօրեն Գ. Շահբազյանի սադրանքով սոցկայքերում այն անձինք, ովքեր դպրոցի հետ կապ չունեն, փորձում են թերագնահատել և ինչ-ինչ գնահատականներ տալ: Տիկին Շահբազյանը երևի մոռացել է, որ իր ղեկավարման տարիներին բազմաթիվ մարդկանց է թողել առանց աշխատանքի: Նրա փաստացի անգրագետ աղջկա վրա գրված էին տեխնոլոգիայի, պատմության դասաժամեր (որոնք երբեք չի պարապել) և գրադարանավարի հաստիքը:

Դպրոցը ղեկավարում էր նրա ընտանեկան կլանը՝ ինքը, իր աղջիկը՝ Ա. Մկրտչյան, տեգոր աղջիկը՝ Շ. Սարգսյան (արհմիության նախագահ, կառավարման խորհրդի անդամ, մեթոդմիավորման նախագահ, դասղեկ և 4 առարկաների՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, կերպարվեստի ուսուցիչ, բանավեճի ակումբի ղեկավար), ինչպես նաև դպրոցական թոռնիկը (ում թելադրանքով ընտրվում էին իր դասարանին դասավանդող ուսուցիչները): Ժամանակ առ ժամանակ դպրոցում աշխատել են նաև նրա մյուս աղջիկը՝ Ս. Շահբազյան (տնտեսվար), ինչպես նաև խնամիները (փոքր աղջկա սկեսուրը, սկեսրայրը, տեգրը):

Փաստենք նաև, որ նրա կառավարման տարիներին դպրոցում գերակայում էր ընդգծված հիերարխիան: Ցանկանում ենք հանդիպել Ձեզ, հանգամանորեն ներկայացնել մեր խնդիրը: Քանզի այն կայքերը, որոնք զետեղել են նյութեր, հրաժարվում են մեզ հետ հանդիպելուց և խնդիրը լուսաբանում են միակողմանիորեն»:

Դիտվել է՝