ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը խնդրել է վարչապետին ազատել իրեն աշխատանքից

13988098

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հրաժարականի դիմում է  ներկայացրել:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով:

Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: 
Իհարկե ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: 

Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ: 

Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:

 

Հակոբ Ավագյանը հրապարակել է նաեւ աշխատանքից ազատման դիմումը:

 

51291810_2135978913130011_405232213077000192_n

Դիտվել է՝