Կառավարության ծրագրում որեւէ տող կամ ակնարկ չկար Անցումային արդարադատության մասին

norayr norikyan

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշակիորեն ծանոթացա կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային Ժողովի հաստատմանը:

Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկեյացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը.

Շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է «Անցումային արդարադատության մասին»:

Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ:

Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են կառավարության մոտեցումներն ու պատկերացումները «Անցումային արդարադատության» մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրությ գոյություն չունի»:

Դիտվել է՝