Անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից

nikol_pashinyan_10

«Անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից»: Այս մասին սոցցանցի իր էջում տեսաուղերձով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը:

«Տաքսու անհատ վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ազատ պայմաններում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը: Իսկ դրա արդյունքում շատերը հնարավորություն կունենան հատկապես երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառները բազմամարդ են, մատչելի գներով օգտվել տաքսիներից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ուղևորների և երթևեկության անվտանգությունը, որը գործադիրը կփորձի լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով:

«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ձևական բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝