Խոսքն ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է

arcrun

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի միջոցով պարզաբանում է ներկայացրել զինծառայողների վարձատրությանը վերաբերող մի հարցի շուրջ: ՊՆ մամուլի խոսնակը գրել է. «Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքն ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։

Այն սերժանտների մասին է, ովքեր անցել են ուսուցում, և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվի։

Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։ Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն»,- պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝