Աշոտ Ահարոնյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ ՃՏՊ-ների վերաբերյալ

ashot aharonyan

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը  ներկայացրել է վիճակագրական տվյալներ ՃՏՊ-ների վերաբերյալ՝ այն համարելով լավ լուր հասարակության համար: Նա գրել է. «Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, 6-ով պակաս զոհ և մինուս 32 մարմնական վնասվածք ստացած։

Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները։

Հ․Գ․ Եթե հաշվի առնենք անցած մեկ տարում հանրապետություն մուտք գործած տրանսպորտային միջոցների թիվը, ապա պատկերն առավել քան տպավորիչ է»,- գրել է Աշոտ Ահարոնյանը։

Դիտվել է՝