«Կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը». Նիկոլ Փաշինյան

nikol_pashinyan_10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հանդես է եկել ճշգրտում-պարզաբանմամբ: Վարչապետը գրել է.

«Երեկվա իմ ուղիղ եթերի ստորև բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:

«Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. ՀՀ-ում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ դա հիշեցնելու կարիք չկա. չէ՞, ժողովո՛ւրդ, որ ես ինձ այստեղ՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը:

Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով, և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, ՀՀ քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության ՀՀ-ում, իսկ էն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝