Սպաներին բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում հողատարածքների հատկացում է առաջարկվել. Արծրուն Հովհաննիսյան

arcrun

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ, որը վերաբերում է զորացրված սպաների բնակարանային խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին  կառավարության շենքի առջև բողոքում ու վարչապետից հանդիպում էին պահանջում զորացրված սպաները:

ՊՆ մամուլի խոսնակի պարզաբանման մեջ  ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Առաջարկի իրավականությունը ծագում է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի» 34-րդ հոդվածի պահանջներից: Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով:

Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին: ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից, և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը, եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից»,- նշված է Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանման մեջ:

Դիտվել է՝