Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել

fransiayi hraparak

Ես՝ Լևոն Բաբայանս, ուզում եմ հայտարարել հետևյալը.

Ես հանդիսանում եմ «Էզոթերիկ գիտության» տեսաբան և գործնական կիրառող:

Զբաղվում եմ այդ գիտությամբ արդեն 30 տարի: Ասեմ, որ նման մարդը իր շրջապատում կարող է ստեղծել կամ ստանալ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ արդյունքներ: Օրինակ, սկզբում ես տարիներով զբաղվել եմ եղանակի կարգավորման հարցերով, այո, ես կարողանում եմ կարգավորել նաև եղանակը: Օրինակ, 11 տարի կանխել եմ կարկտահարությունը աշխարհի ամենակարկտահար տարածքում՝ Բյուրականում: Անցած տարվա տաք ձմեռը նույնպես իմ աշխատանքի արդյունքն է: Մի քանի տարիներ՝ 1996թ., 1998թ., 2000թ., 2009թ. 2017 թվականներին, կազմակերպել եմ «Տաք ձմեռ» նախաձեռնությունը: Տեսնելով, որ հաջողությամբ եմ լուծում իմ առաջ դրված խնդիրները՝ որոշեցի մտնել նաև քաղաքականության ասպարեզ՝ տեսնելով երկրիս վիճակը և ռեժիմի ակնհայտ դավաճանական պահվածքը:

Քաղաքական ասպարեզում սկսել եմ գործել 2013 թվականից: Այդ թվականին էլ ստացվեց առաջին հաջողությունը: Խոսքը Րաֆֆու ընտրությունների մասին է: Դրանց արդյունքներից զարմացել էր հենց ինքը՝ Րաֆֆին, նա մի քանի ամիս առաջ էր մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և ստացել էր հինգ տոկոս ձայն, իսկ հիմա նա ստացավ 37 տոկոս ձայն: Ավաղ, նա չկարողացավ դրանից օգուտ քաղել, այլապես մենք կունենայինք հեղափոխություն հինգ տարի առաջ:

2013թ. հետընտրական պրոցեսներից հետո ես ձեռնամուխ եղա և աշխատեցի «Քաղաքացիական հասարակություն» ձևավորելու, կայացնելու վրա: Դա տևեց մինչև 2015 թվականը: Հետո թողեցի անձնական խնդիրների պատճառով: Ուրեմն ՀՀ 27 տարվա պատմության մեջ երբեք քաղաքացիական հասարակությունն այդքան ըմբոստ չի եղել, որքան 2013–2015 թվականներին:

Որպես ապացույց բերեմ այդ տարիների ըմբոստությունների շարքը.

1) Տարբեր համայնքներում ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարը: 
2. ) 2013թ. մայիսի 12-ի կարկտահարություններն Արմավիր մարզում: Գյուղացիների պայքարը փոխհատուցման համար: Ճանապարհների փակում:
3 ) Երևանում տրանսպորտի սակագնի հարցը. 100-150 դրամ:
4 ) Ազատամարտիկների ակտիվանալը:
5 ) «Դեմ ԵՄ» պարտադիր կենսաթոշակների հետ կապված մեծ շարժումը:
6 ) «Դուրս մեր գրպանից» ավտովարորդների պայքարը:
7 ) Նաիրիտցիների պայքարն իրենց իրավունքների և աշխատավարձերի համար:
8 ) Առևտրականների պայքարն իրենց իրավունքների համար:

9 ) «Բաղրամյան և նրա դասերը», ես այսպես եմ կոչում այդ պրոցեսները. «Էլեկտրիկ Երևանը» անհաջող անվանում է. 14 օր ոստիկանությունը չէր կարողանում բացել փողոցը:
10 ) Գառնի գյուղի բնակչության հաղթանակը վարչապետ Հովիկի նկատմամբ:

Իսկ հիմա անցնենք հեղափոխությանը.
Ես պնդում եմ, որ մեծապես օգնել եմ հեղափոխության կայացմանը կամ տեղի ունենալուն, որից զարմացած է ամբողջ աշխարհը, որի ընթացքում տեղի ունեցան զարմանալի, բացառիկ եղելություններ: Կրկնում եմ՝ դրանց հեղինակը ես եմ: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ապահովեց մարդկային գործոնը, իսկ ահա ես ապահովել եմ հետևյալը. 

1) Հենց սկզբից՝ Ան-ոստիկան Երևանը: Մենք փակեցինք Փարիզի հրապարակը, ու ոչ մի ոստիկան չընդդիմացավ մեզ, և ընդհանրապես ոստիկանությունը հնարավորինս զգույշ էր:

2) Մարդաշատությունը: Չլինեին այդքան մարդաշատ մեր հավաքները, ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի, իշխանությունները կխեղդեին այն, և կամ շարժումն ինքն իրեն կմարեր:

3) Հեղափոխության կուլմինացիան՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ. ընդ որում՝ տասը օր տևեց, կայծակնային արագություն: 

4) ՍՍ-ն չէր ուզում հրաժարական տալ, ապացույցը՝ Նիկոլի հետ «Մարիոթում» հանդիպելուց հետո ամեն ինչ խստացնելն էր, նրանց բռնելը:

5) ՀՀԿ-ն դեռ դիմադրում է, հրաժարվեցին նույնիսկ Կարեն Կարապետյանից, բայց տրամաբանությունը հուշում է, որ պետք է խմբվեին նրա շուրջ, որովհետև հիմա նրա ձեռքն էին լծակները:

6) Մայիսի 2-ին ՀՀԿ-ն որոշեց ձայն տալ Նիկոլին, երբ ընդամենը մեկ օր առաջ մերժել էր, անհասկանալի պատճառաբանություններով և բացատրություններով:

Այդ ամենը ես կոչում եմ զարմանալի, բացառիկ և ապշեցուցիչ մաս: Ընդհանրապես ինչո՞ւմն է իմ ստացած արդյունքների բացառիկությունը. այն, որ ես ստանում եմ արդյունքներ, որը ըստ տրամաբանության պետք է որ տեղի չունենար, բայց տես, որ այն տեղի է ունենում և զարմացնում մեզ:

Այդքան հեշտ հեղափոխություն ոչ ոք չէր տեսել, նույնիսկ Մահաթմա Գանդին կզարմանար դրա վրա: Դե նա ամբողջ կյանքն էր ներդրել այդ գործում: Այստեղ ակնհայտ էր այլ ոլորտի ուժերի ազդեցությունները:

ԼԵՎՈՆ ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝